Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողությունը կարող է սկսվել արդեն այսօր և, հավանաբար, այն կտևի մի քանի օր։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Վերջինիս տվյալով՝ Իսրայելի իշխանություններն արդեն ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման զինյալներին հրեական պետության հետ սահմանից հետ մղելու գործողությունը կարող է սկսվել սեպտեմբերի 30-ին՝ երեկոյան։ Ռազմական գործողությունները կձգվեն մի քանի օր և կունենան սահմանափակ բնույթ։
Իսրայելցի զինվորականները նպատակ ունեն ոչնչացնել «Հըզբոլլահի» ենթակառուցվածքները, այդ թվում՝ զինամթերքով պահեստները։
Համաձայն առկա տեղեկությունների՝ իսրայելցի հատուկջոկատայինների խմբերն արդեն իսկ առանձին առաջադրանքներ են կատարում Լիբանանի հետ սահմանին։ Բացի այդ, սահմանի երկայնքով կուտակված է ռազմական տեխնիկա: