Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ԿԲ Խորհրդի նախկին անդամ Լևոն Սահակյանի թեկնածությունը:
Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը՝ հիշեցնելով, որ Լևոն Սահակյանը երկրորդ անգամ է առաջադրվում:
Նա ծնվել է 1984 թվականին: 2009-ին ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2014-ին ստացել է դոցենտի գիտական աշխատանք, իսկ 2015-ից բուհի գիտական խորհրդի կողմից ընտրվել է որպես ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, այս տարի վերընտրվել է պաշտոնում:
Աշխատել է որպես հաշվապահ, խորհրդական, ընկերության ֆինանսական տնօրեն, 2019-ից աշխատել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի գրասենյակում որպես խորհրդական: 2021-ին զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, հետագայում՝ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը: Կարճ ընթացք եղել է նաև Երևանի ավագանու անդամ, բայց 2022-ի մարտին կասեցրել է անդամակցությունը, երբ ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ:
2010 թվականից մինչև այսօր Լևոն Սահակյանը դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: