Այսօր լրանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Նոր դատավորի ընտրությունը դեռ ընթացքում է: Հայաստանի առաջադրած 3 թեկնածուների վերաբերյալ նախ պետք է Եվրոպայի խորհրդի դատավորների ընտրության խորհրդատվական հանձնաժողովը կարծիք հայտնի, այնուհետև ԵԽԽՎ-ն իրականացնի դատավորի ընտրությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: