Ռուսաստանն իր միջուկային դոկտրինում այնպիսի փոփոխություններ չի կատարել, որոնք կպահանջեն փոփոխություններ կատարել այդ ոլորտում ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ։ Այդ մասին Reuters գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Ավելի վաղ Ստոլտենբերգը նշել էր, որ Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխությունն Ուկրաինային և ՆԱՏՕ-ին վախեցնելու միջոց է։ Նրա խոսքով՝ Մոսկվայի նպատակն այն է, որ թույլ չտան Արևմուտքին շարունակել աջակցությունն Ուկրաինային։