Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Կրկեսի» մոտակայքում քաղաքացուն վրաերթի են ենթարկել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում բախվել են Nissan March (վարորդ՝ Հ. Ս.), Mitsubishi (վարորդ՝ Մ. Ա.) և Nissan Sentra (վարորդ՝ Ա. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած Mazda մակնիշի ավտոմեքենային. վրաերթ չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են Nissan March մակնիշի ավտոմեքենան և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոմեքենաները հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։