Ռուսական ուժերն այս գիշեր տարբեր ուղղություններից անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապը շարունակվել է ավելի քան հինգ ժամ:
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության տվյալով՝ ռուսական ուժերն արձակել են 73 «Շահեդ» տիպի դրոն, ինչպես նաև տարբեր տեսակի երեք հրթիռ: Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը վնասազերծել են բոլոր դրոնները, տուժածներ և ավերածություններ չկան:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ավելի ուշ անօդաչու է խոցվել նաև Օբոլոնսկի շրջանի երկնքում, դրա բեկորներն ընկել են բնակելի տների մոտ: