ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հանդես գալով «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի մասնակիցների առաջ, ընդգծել է, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան առևտրային կապերի ամրապնդմանը և Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկվեն առևտրային կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հեռանկարներն ու հնարավորությունները։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։