Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող Նաուրա բնակավայրի շրջանում իսրայելական ռազմական օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու մասին: Հարվածները հասցվել են Fadi-2 հրթիռներով։
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է՝ ի պաշտպանություն «Գազայի հատվածում պաղեստինցի տոկուն ժողովրդի», ինչպես նաև Լիբանանն ու նրա ժողովրդին պաշտպանելու նպատակով:
«Հըզբելլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմն էլ հայտարարել է, որ «Հըզբոլլահը» պատրաստ է Իսրայելին հակահարված տալ Լիբանանի տարածք ցամաքային ներխուժման դեպքում:
«Դիմադրության ուժերը պատրաստ են ցամաքային բախման։ Հակառակորդին չի հաջողվի հասնել իր նպատակներին»,- հավելել է պաշտոնյան։ Նա նշել է, թե Իսրայելը, չնայած բոլոր ջանքերին, չի կարողացել և չի կարող ոչնչացնել «Հըզբոլլահի» ռազմական ներուժը։