Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը, ճիշտ է, կտրուկ աճել է, բայց ունի աճի մեծ ներուժ: Հաջորդ տարի այն հնարավոր է հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հաջորդիվ արդեն՝ 3 մլրդի: Երևանում բացվել է աշխարհում ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նկատել է, որ Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։