Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:14-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ` Վ. Ս.), Ford և Mercedes-Benz (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս հայտնվել է ճամփեզրի արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz (վարորդ` Վ. Ս.) մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ. Շ.-ն (ծնված 1970 թ․), Ռ. Մ.-ն (ծնված 1990 թ․), Ա. Ս.-ն (ծնված 2016 թ․), Մ. Ս.-ն (ծնված 2018 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Ս. Հ.) մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Հ.-ն (ծնված 1969 թ․), Ա. Ղ.-ն (ծնված 1970 թ․), Ա. Հ.-ն (ծնված 2019 թ․), Ա. Հ.-ն (ծնված 2020 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Հ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։