Միացյալ նահանգներում նախընտրական աժիոտաժ է: Գրեթե հավասար մրցակցության պայմաններում գլխավոր ինտրիգը կանխատեսումների շուրջ է՝ ով է զբաղեցնելու Օվալաձև կաբինետը նոյեմբերին սպասվող նախագահի ընտրության արդյունքում: Որոշիչ կարող են լինել ձայների չնչին տարբերությունը հատկապես՝ ավանդաբար, այսպես կոչված, տատանվող նահանգներում: Վերջին 10 ընտրությունից 9-ի հաղթողին գուշակած քաղաքագետ Ալան Լիխտմանը, սակայն, վկայաբերելով իր մշակած մեթոդաբանությունը, պնդում է՝ Քամալա Հարիսը դառնալու է Միացյալ Նահանգների առաջին կին նախագահ:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
Հեղինակ՝ Հայկարամ Նահապետյան