Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։