ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։
«Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8:00-ից 19:00-ը պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։
Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։
Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։