Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի պատվիրակության կազմում սեպտեմբերի 16-23-ը գտնվել է Բուլղարիայում:
ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ պատվիրակության այցի նպատակն էր գնահատել ԽԿԿ առաջարկությունների կատարումն ազատությունից զրկված օտարերկրացիների նկատմամբ վերաբերմունքի և պահման պայմանների առումով:
Պաշտպանը պատվիրակության կազմում իրականացրել է մի շարք այցեր համապատասխան հաստատություններ, հարցազրույցներ վարել ազատությունից զրկված մի շարք օտարերկրացիների հետ: