ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում հաստատվել է 8 ծրագիր՝ 68 ենթածրագրերով։
Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 4 միլիարդ 967 միլիոն 161 հազար 305 դրամ, որից 3 միլիարդ 369 միլիոն 128 հազար 409 դրամը ՀՀ Կառավարության, 1 միլիարդ 598 միլիոն 032 հազար 896 դրամը՝ Մարտունի համայնքի մասնաբաժինն է։
Լուսավորության համակարգեր են կառուցվում Մարտունի քաղաքի Նարեկացու, Չարենցի, Ալաշկերտի, Թումանյան 1, 2, 3, Շիրակացու, Արցախի փողոցներում, Մյասնիկյան 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ նրբանցքներում, Ծովինար բնակավայրի 14-րդ փողոցում, Զոլաքար բնակավայրի 5-րդ և 7-րդ փողոցներում, Վաղաշեն բնակավայրի խճուղի 2 նրբանցքում, 1-ին փողոցի 1-ին նրբանցքում, 1-ին փողոցի 2-րդ նրբանցքում, 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքում և 10,11,12,19 փողոցներում, Գեղհովիտ բնակավայրի 1-ին փողոցի 1-ին փակուղում, 1-ն փողոցի 3-րդ նրբանցքում, 9-րդ փողոցի 2-րդ փակուղում, Կալեր, Քռա, Չայիրներ թաղամասերում, Վ․Գետաշեն բնակավայրում 20 հենասյուն, Լիճք բնակավայրի Ա 2 թաղամասի թիվ 2,3 և 5 փողոցներում, Ծակքար բնակավայրի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ փողոցներում և Երանոս բնակավայրերի 3-րդ, 7-րդ փողոցներում, 7-րդ փողոցի 3-րդ, 8-րդ, 9-րդ 11-րդ նրբանցքներում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 80 միլիոն 267 հազար 119 դրամ, որի 60 տոկոսը կամ 48 միլիոն 160 հազար 271 դրամը՝ պետության, իսկ 40 տոկոսը կամ 32 միլիոն 106 հազար 848 դրամը՝ համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի նոյեմբեր ամսին։
Խմելու նոր ջրագծեր են անցկացվում Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Ծակքար և Երանոս բնակավայրերում և խմելու ջրի ջրահավաք ավազաններ են կառուցվում Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում։
Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 834 միլիոն 395 հազար 721 դրամ, որի 75 տոկոսը կամ 625 միլիոն 796 հազար 791 դրամը պետության և 25 տոկոսը կամ 208 միլիոն 598 հազար 930 դրամը՝ համայնքապետարանի մասնաբաժինն է։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի սկզբին։
Ոռոգման խորքային հորեր են կառուցվում Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն․Գետաշեն,Վ․Գետաշեն, Մադինա, Լիճք , Ձորագյուղ, Ծովասար, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում և խորքային հորեր՝ Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում։
Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 053 միլիոն 860 հազար 675 դրամ, որի 75 տոկոսը կամ 1 միլիարդ 540 միլիոն 395 հազար 506 դրամը՝ պետության, իսկ 25 տոկոսը կամ 513 միլիոն 465 հազար 169 դրամը՝ համայնքապետարանի մասնաբաժինն է։ Արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 45 տոկոսը։
Իրականացված աշխատանքների ծավալը կազմում է շուրջ 45 տոկոս։ Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի փետրվար ամսին։
Գազատարների անցկացման աշխատանքներ են իրականացվում Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի 20-րդ փողոցում, Ծովինար բնակավայրի Ալվաղ թաղամասում, Զոլաքար բնակավայրի 4-րդ փողոցում, Աստղաձոր բնակավայրի 6-րդ, 56-րդ, 57-րդ, 73-րդ փողոցներում, Վաղաշեն բնակավայրի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի վերջնամասում, 19-րդ փողոցի վերջնամասում, Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 13-րդ և 17-րդ փողոցներում, Վերին Դուրան թաղամասում, թաղամասի 8-րդ փողոցում, Գեղհովիտ բնակավայրի 6-րդ և 7-րդ փողոցներում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն 535 հազար 550 դրամ, որի 60 տոկոսը կամ 54 միլիոն 921 հազար 330 դրամը պետության, իսկ 40 տոկոսը կամ 36 միլիոն 614 հազար 220 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Կատարված աշխատանքների ծավալը՝ սեպտեմբերի 9-ի դրությամբ հասնում է 25 տոկոսի։
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի նոյեմբերի վերջերին։
Մեկնարկել է Ձորագյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի, Լիճք, Երանոս և Վարդենիկ բնակավայրերի մանկապարտեզների խաղահրապարակների հիմնանորոգման, Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի երեսպատման, Երանոս բնակավայրի մանկապարտեզի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 278 միլիոն 433 հազար 700 դրամ, որի 75 տոկոսը կամ 208 միլիոն 825 հազար 275 դրամը պետության, իսկ 25 տոկոսը կամ 69 միլիոն 608 հազար 425 դրամը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի փետրվար ամսին։
Ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի Նարեկացի, Արցախի, Կոմիտասի, Պ․ Սևակի, Թումանյանի փողոցների, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան 3-րդ, 12-րդ փողոցների, Զոլաքար բնակավայրի 5-րդ փողոցի, Աստղաձոր բնակավայրի 6-րդ և 70-րդ փողոցների, Վաղաշեն բնակավայրի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 19-րդ փողոցի վերջնամասի, Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի, 8-րդ փողոցի, Ն․Գետաշեն բնակավայրի «Ներքին դուրան» թաղամասի 4-րդ փողոցի, «Գետափնյա» թաղամասի 1-ին փողոցի, «Վերին դեմեր» թաղամասի 1-ին փողոցի, Վ Գետաշեն բնակավայրի Բ թաղամասի 2-րդ, 3-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ, Ա թաղամասի 1-ին և 7-րդ, նրբանցքների, Մադինա բնակավայրի 2-րդ փողոցի, Լիճք բնակավայրի Ա 3 թաղամասի 13 փողոցի, Ծակքար բնակավայրի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ և 10-րդ փողոցների, Ծովինար բնակավայրի 5-րդ թաղամասի 14-րդ փողոցի, Ծովասար բնակավայրի 3-րդ փողոցի, Երանոս բնակավայրերի 21- րդ փողոցի մի հատվածի , 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի, 5-րդ փողոցի մի հատվածի, 9-րդ փողոցի մի հատվածի, 22-րդ փողոցի երթևեկելի հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Նույն ծրագրի շրջանակներում կամուրջ ու պաշտպանիչ պատ է կառուցվելու Ձորագյուղ բնակավայրում։
Նշված ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 189 միլիոն 896 հազար 580 դրամ, որի 50 տոկոսը կամ 594 միլիոն 948 հազար 290 դրամը պետության և նույնքան էլ համայնքապետարանի մասնաբաժինն է։
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի մարտ ամսին։
Ընթանում են Մարտունի քաղաքի Նարեկացի, Արցախի, Պարույր Սևակի, Կոմիտասի փողոցներում, Շահումյան փողոցի հարակից հատվածում, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան փողոցում, Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցում և 10-րդ փողոցի հատման խաչմերուկում, Ծովինար բնակավայրի 3 թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակում 2024 թվականին կիրականացվեն մայթերի կառուցման և բազալտով սալարկման աշխատանքներ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 383 միլիոն 474 հազար 830դրամ, որի 70 տոկոսը կամ 268 միլիոն 432 հազար 381 դրամը պետության և 30 տոկոսը կամ 115 միլիոն 042 հազար 449 դրամը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականի հունվար ամսին։
Մեկնարկման փուլում են Մարտունի քաղաքի Պռոշյան 4, Երևանյան 46, Չարենցի 2, Մյասնիկյան 53 և Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 55 միլիոն 297 հազար 130 դրամ, որի 50 տոկոսը կամ 27 միլիոն 648 հազար 565 դրամը պետության և նույնքան էլ Մարտունի համայնքի մասնաբաժինն է։ Այս ծրագրի իրականացմանն աջակցել են նաև այլ ներդրողներ, որի գումարի չափը կազմում է 8 միլիոն 361 հազար դրամ։
Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի նոյեմբեր ամսին: