2023 թվականին արձանագրվել է բեռնատարների մասնակցությամբ 234 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 16 անձ զոհվել է:
Այս տարվա սեպտեմբերի 1-ի տվյալով՝ բեռնատարների մասնակցությամբ արդեն 224 վթար է եղել՝ դառնալով 10 զոհի պատճառ:
Ոստիկանության գնահատմամբ՝ այս տխուր վիճակագրության երկու հիմնական պատճառ կա՝ մաշվածությունը և գերբեռնվածությունը. տեսչականը նույնիսկ դեպքեր է հայտնաբերել, երբ 5 տոննայի թույլտվություն ունեցող ԶԻԼ-ը 18 տոննայից ավելի է բարձված եղել:
Խախտումների համար տուգանքներ եղել են:
Թե խախտումներն ու ողբերգական դեպքերը նվազեցնելու համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկում պատկան մարմինները, Մարինե Խառատյանն է ուսումնասիրել: