«Չկա նախադեպ, երբ խաղաղության պայմանագիրը կամ որևէ այլ պայմանագիր ամեն ինչ կարգավորում է»,- արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկը Երևանից հետո Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից է հնչեցրել Հայաստանի ղեկավարը:
Վարչապետ Փաշինյանի ուղերձը թե՛ Բաքվին, թե՛ միջազգային հանրությանը այս անգամ ևս առավել քան հստակ էր՝ Երևանը հենց հիմա, հենց այս պահին պատրաստ է խաղաղության, պատրաստ է փակել տասնամյակներ տևող թշնամության էջը, պատրաստ է տարածաշրջանային գործակցության բոլոր հարևանների հետ:
Սրան հակառակ, Հայաստանի պատրաստակամությունը մշտապես բախվում է Ադրբեջանի խուսափողականության պատին, որն ուղեկցվում է կա՛մ գործընթացի ձգձգմամբ, կա՛մ նախապայմանների առաջքաշմամբ, կա՛մ էլ տարատեսակ պահանջների առաջադրմամբ։
Հատկանշական է, որ բանակցային գործընթացի տարբեր փուլերում այս ամենն անընդհատ փոփոխվում է, և հստակ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն պատրվակներ է փնտրում գործընթացը տապալելու համար:
Բարդ գործընթացների հատվող խաչմերուկները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: