ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով:
Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։
Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ:
2018-2019 թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը:
Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր չփոխարինված սարքավորումները փոխարինվել են նորերով:
Ենթակայանի դրվածքային հզորությունը 251 մեգավատտ է։ Տեղադրված են մեկ 125 և երկու 63 մեգավատտ հզորության նոր ավտոտրանսֆորմատորներ։ Այն համակարգային նշանակության հանգուցային ենթակայան է:
Բոլոր անջատիչները, բաժանիչները ամբողջությամբ փոխվել են։
Շինուհայր ենթակայանը միակն է, որտեղ կան բոլոր լարումները՝ 220, 110, 35, 10 և 6։