Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված:
Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ և ճանապարհի բարդ սողանքային հատվածներում ծավալվել է ակտիվ աշխատանքային գործընթաց։
Հիմնանորոգվող ճանապարհից շուրջ 7 կմ հատվածում արդեն տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ:
Նախարարն այցելել է նաև Տաթև-Աղվանի ճանապարհահատված։
Շինարարության պատասխանատուների հետ քննարկվել են ընթացիկ և հետագա աշխատանքները։