Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան։
«Ագարակ» ենթակայանը 2002-2023 թթ․ եղել է փոխանջատման կետ, իսկ տրանսֆորմատորի տեղադրումից հետո դարձել է ենթակայան, որի շնորհիվ բարձրացել է կայանի հուսալիությունը։
«Շինուհայր» ենթակայանից Մեղրի 1 և Մեղրի 2 էլեկտրահաղորդման գծերը միանում են «Ագարակ» ենթակայանին, որտեղից Արասբարան 1 և Արասբարան 2 էլեկտրահաղորդման գծերով էլեկտրաէներգիա է մատակարարվում Իրան։
«Ենթակայանը, կախված ժամերից, կարող է 150-200 մեգավատտ հզորության էլեկտրաէներգիա արտահանել Իրան, սակայն ունի մինչև 300 մեգավատտ հզորություն։
«Նորավան» ենթակայանի շահագործումից հետո «Ագարակ»ենթակայանի հետ հնարավոր կլինի ընդհանուր առմամբ մինչև 500 մեգավատտ հզորության էլեկտրաէներգիա արտահանել Իրան, իսկ Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման և «Հրազդան» հանգույցի «Դդմաշեն» կայանի շահագործման պարագայում կունենանք հավելյալ ևս 700 մեգավատտ հզորության էլեկտրաէներգիա դեպի Իրան արտահանելու հնարավորություն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: