Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում իրավիճակը:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Բերբոքին ներկայացրել է Բաքվում կայանալիք COP29-ի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, որն իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:
Ադրբեջանական կողմը նաև բողոքել է, որ Հայաստանը զարգացնում է տարբեր երկրների հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում, նշել, թե դա վնասում է խաղաղության օրակարգին։
Մանրամասները՝ տեսանյութում։