Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումի քաղաքին: Ավերվել է բժշկական կենտրոնը, որտեղ, ըստ տեղական իշխանության, 120 մարդ է եղել՝ բուժառուներ և բուժաշխատողներ: Հայտնի է առնվազն 9 զոհի մասին, 10-ից ավելի մարդ վիրավորվել է: Reuters-ը գրում է, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական ուժերի գործողությունների ֆոնին սահմանամերձ Սումիի շրջանի վրա ռուսական հարձակումները հաճախակիացել են:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։