Երեկ Մախաչկալայի արվարձանում բենզալցակայան է պայթել: Լրատվամիջոցները, վկայակոչելով Դաղստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, հայտնել են 12 զոհի մասին, այդ թվում՝ երկու երեխա:
Հանրապետությունում սգո օր է հայտարարված։ Դեպքի առթիվ Դաղստանի քննչական կոմիտեի վարչությունը քրեական գործ է հարուցել։