Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությանը, նշել՝ Լիբանանն ու երկրի ժողովուրդը Իսրայելի համար «ցեղասպանության նոր օբյեկտ» են:
«Իսրայելի կառավարությանը երես են տվել տերությունները, որոնք ապահովում են նրա զանգվածային սպանությունները զենքով և զինամթերքով։ Այն մարտահրավեր է նետում ողջ մարդասիրությանը, մարդասիրական արժեքներին և միջազգային իրավունքին»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ ռազմական հակամարտությունը տարածաշրջանի այլ երկրների վրա տարածելու Իսրայելի փորձերը պետք է դադարեցվեն:
Թուրքիայի ղեկավարը կոչ է արել բոլոր կառույցներին, որոնց պարտականությունների մեջ է մտնում խաղաղության և կայունության ապահովումը, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, օպերատիվ միջոցներ ձեռնարկել: