Բեյրությում պայթյունները չեն դադարում: Երեկ իսրայելական բանակի հարվածների հետևանքով Լիբանանի մայրաքաղաքում առնվազն 11 մարդ է զոհվել, 108-ը՝ վիրավորվել։ Թել Ավիվը պնդում է՝՝ թիրախում է եղել «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբը, մասնավորապես՝ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան, որի մահը Հըզբոլլահը հաստատել է: Այդ կապակցությամբ Իրաքում, Իրանում, Սիրիայում սուգ է հայտարարվել: ԱՄՆ նախագահը արդարացի է որակել Նասրալլայի սպանությունը: Ջո Բայդենը նշել է, որ Հըզբոլլահը և շարժման առաջնորդը պատասխանատու են հազարավոր մարդկանց մահվան համար: Նա հավելել է՝ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում՝ դիվանագիտական միջոցներով կանխելու Մերձավոր Արևելքում էսկալացիան: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերն աջակցում են «Հըզբոլլահին»: Միաժամանակ, իսրայելական կողմը նախազգուշացրել է՝ հաստատել են շարժման դեմ նոր գործողությունների ծրագիրը: Վերջին ժամերին էլ հայտնի է դարձել, որ Եմենի հութիները հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հաջակցություն Հըզբոլլահի: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ այն խոցվել է:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։