Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հրապարակել՝ Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ:
Նրա խոսքով՝ Իսրայելը այդպիսով ցույց է տալիս իր քաղաքականության անհեռատեսությունը: Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ Իսրայելը չի կարող լուրջ վնաս հասցնել լիբանանյան «Հըզբոլլահի» ամուր կառուցվածքին:
«Տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերը «Հըզբոլլահի» կողքին են և աջակցում են նրան: Այս տարածաշրջանի ճակատագիրը որոշելու են Դիմադրության ուժերը՝ նրանց փառահեղ «Հըզբոլլահի» գլխավորությամբ»,- նշել է Խամենեին։