Բելառուսը և Ռուսաստանը մտադիր են Միութենական պետության 25-ամյակի կապակցությամբ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր ստորագրել, որը ներառում է միջուկային զենքի մասին կետ՝ հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը:
Նրա խոսքով՝ փաստաթղթի նախագիծը գրեթե ավարտված է, և քննարկումներն անցկացվել են Ռուսաստանի ԱԳՆ-ի և երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ համակարգմամբ:
Ռիժենկովը նշել է, որ Բելառուսում միջուկային զենքի առկայությունը զսպման գործոն է հանրապետության սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի ֆոնին: