Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանության է արժանացրել ռազմական տեխնոլոգիաների փորձանմուշների արտադրության համար մասնավոր ընկերություններին ֆինանսական հատկացումներ անելու թույլտվությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ասել է, որ դա Պաշտպանության նախարարության պահանջն է, քանի որ նախարարությունը չի կարող իրեն թույլ տալ գնել առաջարկվող ցանկացած ռազմական տեխնիկա, որը երկարատև փորձաքննություն չի անցել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։