Իսրայելի բանակը Բեյրութի հարավային արվարձանի երկու թաղամասի բնակիչների կոչ է արել անհապաղ տարհանվել այն վայրերից, որտեղ ենթադրաբար տեղակայված են «Հըզբոլլահ»-ի օբյեկտները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իսրայելական բանակը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանին, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ» խմբավորման հիմնական հրամանատարական կետերից մեկը։