«Հըզբոլլահը» պաշտոնապես հաստատել է շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ երեկ Բեյրութում տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ սպանվել է «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլան։
ՑԱՀԱԼ-ը հայտնել էր նաև «Հըզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուհամմադ Ալի Իսմայիլի, նրա տեղակալ Հուսեյն Ահմադ Իսմայիլի և շարժման այլ ներկայացուցիչների չեզոքացման մասին: