Հութիներն ասել են, որ «Պաղեստին-2» հրթիռի օգնությամբ հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադառնում էր Իսրայել։
Վարչապետը երկիր է ժամանել ԱՄՆ-ից՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից՝ այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը Բեյրութին հասցված հարվածով սպանել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Նասրալլային։