Լիբանանահայ համայնքը կարևոր օր է նշել: Հայ կաթոլիկ նշանավոր գործիչ կարդինալ Աղաջանյանի աճյունը նրա մահից ավելի քան կես դար հետո ամփոփվել է Բեյրութում:
Նշանավոր իրադարձությանը մասնակցել են ոչ միայն հայեր: Մասնակիցների խոսքով՝ միջոցառումն ունի համաքրիստոնեական նշանակություն:
Լիբանանից ներկայացնում է Փաթիլ Մկրտիչյանը: