Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևելյան, 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 1-ին՝ կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։