Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Բեյրութում լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության օբյեկտների ուղղությամբ, հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանի հարակից տարածքին, օդանավակայանը շարունակում է չվերթների սպասարկումը, ավիափոխադրումները չեն դադարել։
Բեյրութի հարավային արվարձանում «Հըզբոլլահ»-ի ստորգետնյա շտաբի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, առնվազն 91 մարդ վիրավորում է ստացել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ»-ի շեյխ Հասան Նասրալլայի դուստրը՝ Զայնաբը։ Բեյրութի բնակիչներն, ըստ լրատվամիջոցների, լքում են իրենց տները, իսրայելական հարվածներից թաքնվում են հանրային լողափում։