Իրանի կառավարությունը ցավակցություն է հայտնում Լիբանանի ժողովրդին և համապատասխան միջոցներ կձեռնարկի Բեյրութի հարավում գտնվող «Հըզբոլլահի» ստորգետնյա շտաբի ուղղությամբ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի հետ կապված, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ կապված սիոնիստների վերջին հանցագործության հետ և միշտ կլինի լիբանանցի ժողովրդի և դիմադրության առանցքի կողքին»,- ասել է նախագահը։
Նա ցավակցություն է հայտնել հարվածի հետևանքով բոլոր զոհերի հարազատներին և տեղի ունեցածը ռազմական հանցագործություն որակել, որը «ևս մեկ անգամ բացահայտում է Իսրայելի ահաբեկչական բնույթը»։