Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Համենեին ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված Բեյրութում «Հըզբոլլահ» շարժման հրամանատարական կետին իսրայելական հարվածի հետ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով իրանական իշխանությունների ներկայացուցիչներին։
Վերջիններս նշել են, որ նիստի հրավիրման պատճառը «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլային սպանության իսրայելական փորձն է եղել։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամինիի խորհրդական Ալի Լարիջանին Բեյրութի հարձակման հետ կապված նշել է, որ Իսրայելը հատում է Իրանի կարմիր գծերը:
«Հըզբոլլահի ամեն մի նահատակված ղեկավար, անշուշտ, ունի իր փոխարինողը։ Իսրայելն իր նպատակներին չի կարող հասնել տեռորի միջոցով»,- նշել է Լարիջանին: