Իսրայելը չի կարծում, որ հակամարտության մեջ է Լիբանանի հետ, և լիբանանցիներին կոչ է անում «Հըզբոլլահ» շարժմանը թույլ չտալ նոր լիբանանա-իսրայելական պատերազմ սկսել։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դեննի Դանոնը՝ մեկնաբանելով Բեյրութի վրա նոր հարձակումը։
«Մենք հակամարտության մեջ չէ Լիբանանի հետ։ Կոչ եմ անում Լիբանանի ժողովրդին բաց խոսել և ճնշում գործադրել՝ «Հըզբոլլահ»-ին թույլ չտալով Լիբանանը կիսել՝ Իսրայելի դեմ հերթական պատերազմի համար»,- Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է նա։