Սեպտեմբերի 15-22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների:
Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով՝ տեսական, գործնական և դիտողական։
Հայաստանի թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արտավազդ Հարությունյանը: