Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցն է: 4 տարի առաջ այս օրը սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց 3 հազար 830 զինծառայող և քաղաքացիական անձ, 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է: Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, բազմաթիվ զինվորականներ, նախարարներ ու պատգամավորներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Մանրամասները՝ Մարինե Խառատյանի ռեպորտաժում։