Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրանք է առաջադրվել։ ԱՄՆ Պատմության մեջ առաջին անգամ քաղաքի գործող քաղաքապետը մեղադրվում է քրեական հանցագործություններ կատարելու համար: Ադամսին ընդհանուր առմամբ հինգ քրեական մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ կաշառակերության և օտարերկրյա քաղաքացուց նախընտրական քարոզարշավի համար անօրինական կերպով միջոցներ ներգրավելու համար: Լրատվամիջոցները գրում են, որ մեղադրանքներից մեկը վերաբերում է Թուրքիայի հետ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներին: Ադամսի փաստաբան Ալեքս Սպիրոն մեղադրել է իշխանություններին և հայտարարել, որ Նյու Յորքի քաղաքապետը չի ընդունում մեղադրանքները:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։