Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը կարգադրել է երկրում արգելափակել յոթ կայք՝ բացատրելով, որ դրանք վնասում են հանրապետության ազգային անվտանգությանը: Պահանջն ուղարկվել է մոլդովական ինտերնետ-փրովայդերներին:
Արգելափակվել են ռուսական պետական РИА Новости և Независимая газета լրատվական գործակալությունների կայքերը: Բացի այդ, նախատեսված է արգելափակել մոլդովացի օգտատերերի մուտքը Մոսկվայի կողմից ստեղծված Крымская газета и Крым24 հեռուստաալիքի կայքեր:
Արգելափակվել է նաև Մոլդովայի եվրաինտեգրման հակառակորդների Nu Nu Acum («Ոչ հիմա») կայքը։ Շարժումը հանրապետության քաղաքացիներին կոչ է անում դեմ քվեարկել երկրի անդամակցությանը Եվրամիությանը։ Մոլդովայի նախագահի ընտրության քվեարկությանը զուգահեռ հոկտեմբերի 20-ին այդ հարցով հանրաքվե է նշանակված։