Դանիայի արդարադատության նախարար Պիտեր Հումելգաարդն այցելել է հարավարևելյան Կոսովոյի բանտ, ուր հարյուրավոր բանտարկյալներ կուղարկվեն Դանիայից՝ երկրի քրեակատարողական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
Գործարքը կնքվել է դեռևս 2021 թվականին։ Սակայն իրականացումը սկսվել է միայն հիմա՝ Կոսովոյի խորհրդարանի կողմից այն հաստատվելուց հետո:
Վիճակագրական մարմինները հայտնել են, որ 2015 թվականից դանիական բանտերում բանտարկյալների թիվն աճել է 19%-ով՝ 2021 թվականի սկզբին հասնելով ավելի քան 4000 մարդու և գերազանցելով տեղական բանտերի տարողության 100%-ը։ Պայմանագրի համաձայն՝ Պրիշտինան Կոպենհագենին տարեկան 15 մլն եվրոյով վարձակալության է տալու մայրաքաղաքից 50 կմ հեռու գտնվող Գնիլանե քաղաքի բանտի 300 խուցը:
Կոսովոյի բանտախցերը կօգտագործվեն միայն Դանիայում կատարված հանցագործությունների համար դատապարտված օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք պետք է արտաքսվեին պատիժը կրելուց հետո:
Այդ քայլը, սակայն, առաջացրել է իրավապաշտպան խմբերի մտահոգությունը, քանի որ նախկինում Կոսովոյի բանտերում կալանավորների նկատմամբ բռնությունների մասին հավաստի վկայություններ են եղել:
Դանիայի և Կոսովոյի միջև գործարքը նման է անցյալ տարի Ալբանիայի և Մեծ Բրիտանիայի միջև կնքված համաձայնագրին, որով հարյուրավոր ալբանացի բանտարկյալների են ուղարկել իրենց հայրենի երկրի բանտեր այն միջոցների դիմաց, որոնք կուղղվեն Ալբանիայի քրեակատարողական համակարգի արդիականացմանը: