Արևմտյան երկրներն ամեն կերպ փորձում են մեկուսացնել Կալինինգրադի մարզը՝ բարդացնելով մարզի տարանցումն ու տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հիմնական տարածքի հետ։ Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական և ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արևմտյան երկրները հնարավորինս դժվարացնում են բեռների և ուղևորների տարանցումը Կալինինգրադ»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ անհրաժեշտ ապրանքների 80 տոկոսի տեղափոխումը մարզ փաստացի սահմանափակ է։
Ստեղծված պայմաններում Ռուսաստանի իշխանությունները ստիպված են շտապ վերակողմնորոշվել Կալինինգրադի մարզը մատակարարող ծովային երթուղիների հարցում, ընդգծել է Պատրուշևը։