Իսրայելական բանակը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանին, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ» խմբավորման հիմնական հրամանատարական կետերից մեկը։
Դրանից քիչ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և հայտարարել է, որ իր երկիրը հաղթում է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի դեմ պայքարում։
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ բարձր ճշգրտության հարվածն ուղղված է եղել խմբավորման կենտրոնական շտաբի դեմ։
Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրթիռային հարվածի թիրախը «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան է եղել: Լրատվամիջոցները նրա վիճակի մասին հակասական լուրեր են հաղորդում: