Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է: 4 տարի առաջ այս օրը՝ առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, համալրված նաև վարձկան ահաբեկիչներով, ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա:
Հայաստանում և Արցախում հայտարարվեցին ռազմական դրություն ու զորահավաք: Արցախի դեմ պատերազմը ուղեկցվում էր միջազգային նորմերի աղաղակող խախտումներով, քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների նկատմամբ խոշտանգումներով։ Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության մասին, որին հաջորդեց հրադադարը: 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվեցին 3830 զինծառայող և քաղաքացիական անձ, 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է: