Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ-ից, հանդիպմանը հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մի շարք հարցերի վերաբերյալ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները, արտաքին քաղաքական և անվտանգային առաջնահերթությունները: