Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը «Հզբոլլահի» շտաբին ամբողջությամբ փոխում է խաղի կանոնները, հայտարարել է Լիբանանում Իրանի դեսպանատունը։
«Անկասկած, այս հանցագործությունը և անխոհեմ պահվածքը լուրջ էսկալացիայի տեղիք են տալիս՝ փոխելով խաղի կանոնները: Այս հանցագործության հեղինակը կստանա համապատասխան պատիժ»,- ասված է դեսպանատան X-ի էջում։