ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Ֆեյսբուքյան իր էջում Սանոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Միրզոյանի, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է «Նորավան» ենթակայան:
«Նախ ծանոթացել եմ կայանի շինարարության ներկայիս ընթացքին, կատարված աշխատանքներին։ Այցելել եմ նաև «Նորավան» ենթակայանի կառավարման շենք, որտեղ ներկայացվել է տեղադրված սարքավորումների միջոցով և Երևանում և Թեհրանում մոնիթորինգ անելու հնարավորությունը։ Մինչև այս տարվա ձմեռ նախատեսվում է ավարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքերը, կատարել բարեկարգման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ընթացքում արդեն ապահովել տեխնիկական հագեցվածությամբ։ Այցի ընթացքում դիտարկել ենք նաև Հայաստանից դեպի Իրան հենասյուների տեղադրման հատվածները, կատարված բետոնացման աշխատանքները, որոնք իրականացվում են ռելիեֆային բարդ պայմաններում։ Վերջին երկու ամսվա ընթացքում տեղադրվելն են մոտ 40 հենասյուն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ ենթակայանի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար»,- գրել է նա։