ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2027-ի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը Հայաստանում ընդունելու առիթով հարցազրույց է տվել
Women Sports Africa պարբերականին:
Հարցազրույցում նախարարը խոսել է՝
-
Խաղերի կազմակերպչական աշխատանքներից.
-
Ֆրանկոֆոնիայի՝ սպորտում և մշակույթում ունեցած կարևոր դերից.
-
Հայաստանում Ֆրանկոֆոնյան խաղերի մասին իրազեկման պլաններից.
-
Սպորտում կանանց դերի և նշանակության մասին:
«Երիտասարդ աղջիկներին կուզեի փոխանցել հետևյալ ուղերձը՝ իրենք կարող են անել ամենը, ինչ ցանկանում են և նպատակադրել են: Պետք չէ վախենալ, պետք է համարձակ գնալ սեփական նպատակների ու երազանքների հետևից՝ վստահ լինելով, որ հետևողական ջանքի արդյունքում դրանք անպայման կիրականանան»,- ասել է նա: