Ստեղծվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհուրդ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ խորհրդում փորձելու են կանոնակարգված միասին աշխատել Հայաստանի պետական կառույցներն ու բռնի տեղահանվածները: Խորհրդի առաջին նիստի օրակարգում քննարկվել են բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն տալու ընթացակարգին վերաբերող հարցեր:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան